01.06.2020 14:41

Բելառուսում պիկետ են արել նախագահական ընտորություններում մանակիցների կողմնակիցները

Բելառուսում պիկետ են արել նախագահական ընտորություններում մանակիցների կողմնակիցները

Բելառուսի մի քանի քաղաքներում պիկետի են դուրս եկել նախագահական ընտրություններում թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և մյուս հավակնորդների կողմնակիցները։

Մայրաքաղաքում անցկացված միջոցառման ընթացքում ակտիվիստները ստորագրություններ են հավաքել՝ ի պաշտպանություն Տիխանովսկայայի, ինչպես նաև Բելառուսի բարձր տեխնոլոգիաների պարկի նախկին ղեկավար, նախագահի նախկին օգնական Վալերի Ցեպկալոյի և «Բելգազպրոմբանկի» կառավարման նախկին նախագահ Վիկտոր Բաբարիկոյի առաջադրման։

Պիկետներ են անցկացվել նաև Բրեստում, Գրոդնոյում, Վիտեբսկում, Գոմելում, Մոգիլյովում և այլ քաղաքներում։

Իրավապաշտպանների տվյալներով՝  ամբողջ երկրում միլիցիայի կողմից բերման են ենթարկվել 20 ակտիվիստներ։ Այս տվյալները դեռ պաշտոնապես չեն հաստատվել։

Բելառուսի խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է օգոստոսի 9-ին։

Փոխանցում է tass.ru-ն։