01.06.2020 15:24

Անկարգություններ ԱՄՆ-ում․ Թրամփը և իր ընտանիքը տեղափոխվել են ընդհատակյա բունկեր

Անկարգություններ ԱՄՆ-ում․ Թրամփը և իր ընտանիքը տեղափոխվել են ընդհատակյա բունկեր

ԱՄՆ տարբեր քաղաքներում ձերբակալվել է ավելի քան չորս հազար մարդ՝ նրանք, ովքեր խախտել են խոշոր քաղաքներում հայտարարված պարետային ժամը, և նրանք, ովքեր մասնակցել են խանութների ավերմանն ու կողոպուտին։

Վաշինգտոնում տեղակայված ազգային գվարդիայի ամբողջ անձնակազմը ոտքի է հանվել՝ ոստիկանության հետ միասին երկրի մայրաքաղաքում կարգուկանոնը վերահաստատելու համար։ The Associated Press-ի տվյալներով՝ Վաշինգտոնի փողոցներ է դուրս եկել ավելի քան 1 200 գվարդիական։

Ցուցարարները փորձել են նաև անցնել պարիսպը և ներխուժել Սպիտակ տուն, և այդ ժամանակ գործի է դրվել Secret Service-ը՝ նախագահի պահպանության ծառայությունը։

Նախագահը, առաջին տիկինը և նրան որդին տարհանվել են և տեղավորվել ընդհատակյա բունկերում։

Բողոքի ցույցերը սկսվել են մեկ շաբաթ առաջ, երբ Միննեապոլիսի ոստիկանությունը ձերբակալել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին, որը փորձել էր խանութում արված գնումների համար վճարել կեղծ թղթադրամով։ Իրավապահները ձեռնաշղթաներ էին հագցրել Ֆլոյդին, ընդ որում՝ հայտնի է, որ նա այդ ընթացքում չէր դիմադրել, բայց նրա նկատմամբ ուժ էր գործադրվել, ինչի արդյունքում Ֆլոյդը տեղում մահացել էր։

Փոխանցում է  euronews-ը։