01.06.2020 16:45

Կորոնավիրուսը դեռևս աշնանից շրջել է Եվրոպայում

Կորոնավիրուսը դեռևս աշնանից շրջել է Եվրոպայում

Հնարավոր է՝ կորոնավիրուսը Եվրոպայում սկսել է շրջել շատ ավելի վաղ , քան այդ մասին իմացել է աշխարհը։ Այսպիսի կարծիք է հայտնել Փարիզի Ավիցեննայի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, դոկտոր Իվ Կոենը։

Նա որոշել է վերանայել այն պացիենտների գործերը, որոնց մոտ այն ժամանակ ախտորոշվել է «թոքաբորբ», և կրկին ստուգել անալիզները, որոնք այն ժամանակ բացասական են եղել բոլոր հայտնի վիրուսների նկատմամբ։

14 անալիզներից մեկը Covid-19-ի համար դրական արդյունք է ցույց տվել։ Այդ «մեկը» եղել է 53-ամյա տղամարդ, որը հիվանդանոց է ընդունվել դեպտեմբերի 27-ին, այսինքն՝ ավելի վաղ, քան Չինաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էր նոր վիրուսի մասին։

Ամեն դեպքում՝ սա Եվրոպայում բժշկական տեսակետից հաստատված ամենավաղ դեպքն է։

«Մենք կարծում էինք, թե առաջին դեպքն ի հայտ է եկել հունվարի 24-ին, իսկ ճգնաժամը վրա է հասել փետրվար-մարտին։ Այժմ տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Վիրուսը, հնարավոր է, ակտիվորեն տարածվել է դեռևս դեկտեմբերին»,- նշել է Իվ Կոենը։

Ընդ որում՝  չի բացառվում, որ վիրուսը Եվրոպա է հասել շատ ավելի վաղ, քան դա հայտնաբերվել է Չինաստանում։  Օրինակ՝ Ֆրանսիայի արևելքում՝ Կոլմարի հիվանդանոցի բժիշկները նշում են նոյեմբերի կեսերը․ նրանք հրապարակել են հիվանդներից մեկի թոքերի ռենտգենային լուսանկարները, որտեղ, նրանց խոսքով՝ տեսանելի են «Covid-19-ին բնորոշ անոմալիաներ»։

Ի դեպ, Վերին Հռենոս դեպարտամենտը, որտեղ գտնվում է Կոլմարը, արդյունքում դարձել էր կորոնավիրուսից Ֆրանսիայի ամենաշատ տուժած շրջանը։ Նկատի ունենալով նոր տվյալները՝ գիտնականներն ասում են, որ այնտեղ համաճարակային շեմը բարձրակետին էր հասել հունվարի վերջին՝ երկրի մեկուսացումից երկու ամիս առաջ։

Փոխանցում է euronews-ը։