01.06.2020 17:20

Բրազիլիայում նախագահի կողմնակիցների և հակառակորդների ակցիաներն ավարտվել են ոստիկանության հետ ընդհարումներով

Բրազիլիայում նախագահի կողմնակիցների և հակառակորդների ակցիաներն ավարտվել են ոստիկանության հետ ընդհարումներով

Կիրակի օրը Սան-Պաուլուում տեղի են ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցների և հակառակորդների զանգվածային ցույցեր, որոնք ավարտվել են  ոստիկանության հետ բախումներով։ Այդ մասին հաղորդել է Globo հեռուստաալիքը։

Պետության ղեկավարին պաշտպանող աջ ակտիվիստներն արդեն մի քանի շաբաթ է՝ իրենց ակցիաներն են անցկացնում մեգապոլիսի կենտրոնական պողոտայում՝ կորոնավիրուսի համաճարակի առնչությամբ սահմանված կարանտինային միջոցառումները չեղարկելու, նահանգապետ Ժոաու Դորիայի պաշտոնանկության, դաշնային խորհրդարանը և սահմանադրական դատարանը լուծարելու պահանջներով։

Կիրակի օրը այստեղ են հավաքվել նաև Սան-Պաուլուի ֆուտբոլի չորս ակումբների ֆանատները՝ «Հանուն դեմոկրատիայի» ցուցապաստառներով։

Գաղափարական ընդդիմախոսների միջև ծայր առաջ ընդհարումները կանխող ոստիկանությունը ստիպված է եղել լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ կիրառել ֆուտբոլային ֆանատների նկատմամբ։

Անկարգությունները շարունակվել են գրեթե երկուսկես ժամ և ավարտվել ձերբակալություններով, մեկ մարդ վիրավորվել է։

Իսկ նախագահի կողմնակիցների ակցիան շարունակվել է, նշել է հեռուստաալիքը։

Փոխանցում է tass.ru-ն։