01.06.2020 17:46

Բողոքի ցույցեր Նոր Զելանդիայում՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացու սպանության կապակցությամբ

Բողոքի ցույցեր Նոր Զելանդիայում՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացու սպանության կապակցությամբ

Երկու հազարի չափ ցուցարարներ են մասնակցել Օքլենդում բողոքի ցույցին՝ ընդդեմ ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ ոստիկանական կամայականությունների։

Ինչպես հաղորդել է The New Zealand Herald պարբերականը, համերաշխության երթն անցել  է քաղաքի գլխավոր փողոցներով՝ մինչև ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսություն։

Ակցիայի կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսում կազմակերպիչները նշել են, որ քաղաքական նպատակներ չեն հետապնդում և չեն ձգտում «ազդեցության լծակներ ձեռք բերել»։

«Մենք ուզում ենք համերաշխություն հայտնել և ցույց տալ, որ սևամորթ մարդկանց կյանքը նույնպես նշանակություն ունի։ Եվ խոսքը ոչ միայն Ջորջ Ֆլոյդի մասին է։ Սևամորթ համայնքների հետապնդումը մշտական խնդիր է»,- շեշտել են ակցիայի կազմակերպիչները։

Փոխանցում է tass.ru-ն։