01.06.2020 18:38

Թրամփի կարծիքով՝ բոլորը ծիծաղում են դեմոկրատների անվճռականության վրա

Թրամփի կարծիքով՝ բոլորը ծիծաղում են դեմոկրատների անվճռականության վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող նահանգապետներն ու քաղաքապետները ամբողջ աշխարհի ծիծաղի առարկան են դարձել՝ երկրում անկարգությունները դադարեցնելու նպատակով Ազգային գվարդիան ներգրավելու անվճռականության պատճառով։

«Օրենք և կարգուկանոն Ֆիլադելֆիայում, հե՛նց հիմա։ Ցուցարարները խանութներ են թալանում։ Գործի դրեք մեր մեծ Ազգային գվարդիան այնպես, ինչպես այն, ի վերջո, աշխատեց Միննեապոլիսում գիշերը (շնորհակալությո՛ւն նախագահ Թրամփին),- ասվում է Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ։- Սա՞ են ուզում քնաթաթախ Ջոյի կողմնակիցները։ Բոլո՛ր դեմոկրատները։

Դեմոկրատ քաղաքապետնե՛ր և նահանգապետնե՛ր, վճռական եղեք։ Այդ մարդիկ անարխիստներ են։ Գործի դրեք Ազգային գվարդիան հենց հիմա,- շարունակում է Թրամփը։- Աշխարհը նայում է ու ծիծաղում ձեզ վրա ու քնած Ջոյի վրա։ Մի՞թե Ամերիկան սա է ուզում։ Ո՛չ»։

Փոխանցում է tass.ru-ն։