01.06.2020 19:32

Թրամփը որոշել է հետաձգել G7 գագաթնաժողովը մինչև աշուն

Թրամփը որոշել է հետաձգել G7 գագաթնաժողովը մինչև աշուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է G7 գագաթնաժողովը, որն ուզում էր անցկացնել արդեն հունիսի վերջին, և առաջարկում է ընդլայնել երկրների ցուցակը, որոնք կհրավիրվեն մասնակցելու այդ գագաթնաժողովին․ խոսքը  Ռուսաստանի, Ավստրալիայի Հարավային Կորեայի և Հնդկաստանի մասին է։

Թրամփի մտահղացման համաձայն՝ գագաթնաժողովը պետք է ազդարարի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացումը։

Իր օդանավով Վաշինգտոն վերադառնալիս Ֆլորիդայում Կանավերալ հրվանդանից, որտեղից կատարվել էր «Դրագոն» տիեզերանավի արձակումը՝ ՆԱՍԱ-ի աստղագնացներ Դագ Հերլիի և Ռոբերտ Բենքենի հետ միասին,  Թրամփն ասել է, որ «Մեծ յոթնյակն» իր այսօրվա ձևաչափով համարում է «երկրների շատ հնացած խումբ»։

«Ես հետաձգում եմ այդ գագաթնաժողովը, քանի որ զգում եմ, որ G7-ը անհրաժեշտ կերպով չի ներկայացնում այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Փոխանցում է BBC-ն։