01.06.2020 18:38

Բրազիլիայի սահմանադրական դատարանի դատավորը իրավիճակը համեմատում 30-ական թթ․ Գերմանիայի հետ

Բրազիլիայի սահմանադրական դատարանի դատավորը իրավիճակը համեմատում 30-ական թթ․ Գերմանիայի հետ

Բրազիլիայում ընթացիկ քաղաքական իրավիճակը հիշեցնում է իրերի դրությունը Գերմանիայում նացիստների իշխանության գալուց առաջ, կարծում է Բրազիլիայի սահմանադրական դատարանի դատավոր Սելսո դի Մելուն, որի՝ գործընկերներին հասցեագրված ուղերձի տեքստը հրապարակվել է Folha de S.Paulo թերթի կիրակնօրյա համարում։

«Անհրաժեշտ է դիմակայել դեմոկրատական կարգի տապալմանը, որպեսզի խուսափենք նրանից, ինչ տեղի ունեցավ Վեյմարյան հանրապետությունում, երբ Ադոլֆ Հիտլերը, լինելով ժողովրդի ընտրյալը և հետագայում նշանակվելով Գերմանիայի ռայխսկանցլեր, առանց կասկածի նշույլի անգամ ոչնչացրեց Վեյմարյան առաջադիմական և դեմոկրատական սահմանադրությունը և հաստատեց ամբողջատիրական համակարգ,- գրել է դատավորը։- Զինվորականների միջամտությունը, որին ձգտում են նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները և ավտոկրատ բնույթի այլ առաջնորդներ, ովքեր արհամարհում են ազատությունը և ատում են դեմոկրատիան, բոլսոնարականների լոզվով այլ բան չի նշանակում, քան Բրազիլիայում  գարշելի ու նողկալի դիկտատուրայի հաստատում»։

Փոխանցում է tass.ru-ն։