02.06.2020 13:31

Հաստատված 517 նոր դեպք, 19 նոր մահ

Հաստատված 517 նոր դեպք, 19 նոր մահ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 10 հազար 9 է:

Ապաքինվել է եւս 25 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 3 հազար 427:

Մինչ այս պահը իրականացվել է 59 հազար 917 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 368 մարդ:

Մահացել են 19 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 86 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 80 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (տղամարդ), 75 (տղամարդ), 75 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 69 (տղամարդ), 64 (տղամարդ), 63 (տղամարդ), 61 (կին),  60 (կին), 58 (տղամարդ), 57 (տղամարդ), 53 (տղամարդ) եւ 50 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 158:

56 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: