02.06.2020 12:29

Թրամփը սպառնում է բանակ կիրառել ցուցարարների դեմ

Թրամփը սպառնում է բանակ կիրառել ցուցարարների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է բանակն օգտագործել՝ անցած հանգստյան օրերից ամերիկյան տասնյակ քաղաքներում ծայր առած զանգվածային անկարգությունները ճնշելու համար։

1878 թ․ ընդունված Posse Comitatus Act օրենքի համաձայն՝ զինված ուժերը չեն կարող գործել երկրի ներսում՝ առանց կոնգրեսի թույլտվության։ Սակայն Թրամփը, իր ասելով՝ մտադիր է օգտագործել 1807 թ․ ընդունված և մինչ օրս ոչ մի անգամ Միացյալ Նահանգներում  չկիրառված Insurrection Act-ը։

«Ես կմոբիլիզացնեմ բոլոր ուժերը՝ թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական, որպեսզի դադարեցնեմ անկարգություններն ու դիակապտությունը»,- հայտարարել է նա՝ իրեն անվանելով օրենքի ու կարգուկանոնի նախագահ։

Անկարգություններն ու դրանց ուղեկցող բռնության գործողությունները Թրամփն անվանել է ներքին ահաբեկչություն։

Երկրի ղեկավարի ելույթից մի քանի րոպե առաջ ոստիկանությունը և զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել՝ Սպիտակ տան մոտ տեղի ունեցող խաղաղ ցույցը ցրելու համար։

Նախորդ օրը ԱՄՆ տասնյակ քաղաքներում խանութներ են թալանվել, հրկիզվել է ավելի քան 12 եկեղեցի։

Փոխանցում է BBC-ն։