02.06.2020 13:01

ԱՄՆ-ը դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ և միջոցները փոխանցում այլ կառույցների

ԱՄՆ-ը դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ և միջոցները փոխանցում այլ կառույցների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվում է հետագա համագործակցությունից Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։

Բոլոր միջոցները, որ նախատեսված էին ԱՀԿ-ի համար, կուղղվեն նույնպիսի գործառույթ իրականացնող այլ կառույցների։ Խոսքը, մոտավորապես, տարեկան 450 մլն դոլարի մասին է։

Ըստ Թրամփի՝ ԱՀԿ-ն «գլուխ չի հանել իր գլխավոր խնդրից և պետք է պատասխանատվոթյուն կրի դրա համար»։

Դրանից առաջ նա կազմակերպությանը մեղադրել էր ի շահ Չինաստանի աշխատելու, կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ապատեղեկատվությանը նպաստելու մեջ, ինչը հանգեցրել է, ինչպես կարծում է ԱՄՆ նախագահը, ավելի լայնածավալ համաճարակի։

Ապրիլի կեսին Թրամփը դադարեցրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, իսկ մայիսի 19-ին նրան վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով 30 օրվա ընթացքում ներկայացնել կազմակերպության վերափոխման ծրագիր։ Բացի այդ, նա հանձնարարեց հետաքննություն անցկացնել կազմակերպության ղեկավարության և Չինաստանի կառավարության միջև հնարավոր գործարքի վերաբերյալ։ Թրամփի խոսքով՝ ԱՀԿ-ն հրաժարվել է բարեփոխումներ անցկացնել Վաշինգտոնի հանձնարարականներով։

Փոխանցում է euronews-ը։