02.06.2020 13:58

Իսպանիա՝ առաջին օրն առանց մահվան

Իսպանիա՝ առաջին օրն առանց մահվան

Իսպանիայում, մարտի սկզբներից ի վեր, օրվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը չի փոխվել և կազմում է 27 127։ Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է վարակման 71 նոր դեպք, այդպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է գրեթե 240 հազար։

Երկուշաբթի Իսպանիայում ուժի մեջ է մտել սահմանափակումների մեղմացման երրորդ փուլը։ Այդ միջոցառումները վերաբերում են երկրի բնակչության գրեթե 70 %-ին։ Այս փուլում վերաբացվում են լողափերն ու լողավազանները, թույլատրվում է վերսկսել աշխատանքային գործունեությունը, մասնավորապես՝ առևտրի կենտրոններին, թատրոններին ու մարզասրահներին։
Իսպանացիներին առայժմ թույլ չի տրվում դուրս գալ իրենց նահանգների սահմաններից, սակայն դրսում զբոսանքների ու սպորտով զբաղվելու համար այլևս սահմանափակումներ չկան։ Մտերիմների հետ հանդիպումներին կարող է մասնակցել ամենաշատը 15 հոգի։ Սրճարաններն ու ռեստորանները այսուհետև հաճախորդներին կսպասարկեն նաև շինության ներսում, այլ ոչ միայն բացօթյա սեղանների մոտ։

Փոխանցում է euronews-ը։