02.06.2020 15:13

Բրիտանիան Հոնկոնգի բնակիչներին խոստանում է քաղաքացիություն շնորհել

Բրիտանիան Հոնկոնգի բնակիչներին խոստանում է քաղաքացիություն շնորհել

Հոնգոնգի առնվազն երեք միլիոն բնակիչներ կարող են հավակնել բրիտանական քաղաքացիության, եթե նրանց քաղաքական իրավունքները ոտնահարող նոր օրենքը կյանքի կոչվի, կիրակի օրը հայտարարել է Ֆորին-օֆիսի ղեկավար Դոմինիկ Ռաաբը։

Ինքնավարության անվտանգության վերաբերյալ ՉԺՀ-ի ներկայացրաց օրինագիծը, որ մտել է անցյալ շաբաթ մեկնարկած՝ Ժողովրդական ներկյացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի օրակարգ, քրեական պատասխանատվություն է նախատեսում ցանկացած գործողության համար, որը Պեկինը կհամարի Հոնկոնգի տարածքում իր իշխանության ոտնահարում։ Օրենքը կարող է ուժի մեջ մտնել արդեն օգոստոսին։

Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Բրիտանիան չպետք է անտարբեր մնա նման քայլի նկատմամբ։ 1997 թ․ Լոնդոնը Հոնկոնգը Չինաստանին է հանձնել հատուկ պայմաններով։ Նախկին բրիտանական գաղութի բնակիչներն օգտվում են այնպիսի ազատություններից, որոնք բացակայում են մայրցամաքային ՉԺՀ-ում։ Լուրջ մտավախություն կա, որ անվտանգության վերաբերյալ նոր օրենքը կչեզոքացնի հոնկոնգցիների քաղաքացիական իրավունքները։

Փոխանցում է BBC-ն։