02.06.2020 15:38

Հնդկաստանն ուզում են անվանափոխել

Հնդկաստանն ուզում են անվանափոխել

Հնդկաստանի գերագույն դատարանը քննում է Դելիի մի բնակչի բողոքը, որը պահանջում է պաշտոնապես երկիրն անվանափոխել և կոչել Բհարատ։

Ըստ դատական հայցը ներկայացրած քաղաքացու՝  դա երկրի բնակիչներին կազատի գաղութային անցյալի ժառանգությունից։

Բհարատը Հնդկաստանի պաշտոնական անուններից մեկն է։

Նախկինում երկիրն անվանվել է մերթ Հնդկաստան, մերթ Հինդուստան՝ կախված նրանից, թե ով էր կառավարում, սակայն հինդիով նրա անունը միշտ էլ հնչել է Բհարատ։

Փոխանցում է BBC-ն։