02.06.2020 15:58

Fox․ Վաշինգտոնում ցույցը ցրելու համար գործ ի են դրվել ռազմական ուղղաթիռներ

Fox․ Վաշինգտոնում ցույցը ցրելու համար գործ ի են դրվել ռազմական ուղղաթիռներ

ԱՄՆ ռազմական ուղղաթիռները երեքշաբթի գիշերը մայրաքաղաքի Կոլումբիա շրջանում մի քանի անգամ շատ ցածր անցել են բողոքի ցույցի մասնակիցների վրայով՝ նրանց ցրելու մտադրությամբ։ Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։

Փոքր բարձրության վրա թռչելիս ուղղաթիռները ուժեղ աղմուկ  ու թանձր փոշի են բարձրացնում։ Նման մարտավարությունը, նշել է հեռուստաալիքը, կիրառվում է մարդկանց վախեցնելու համար։

Ամերիկյան այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ ԱՄՆ մայրաքաղաքի փողոցներում երեքշաբթի գիշերը մեծ թվով զինվորականներ են հայտնվել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե զանգվածային անկարգությունները դադարեցնելու նպատակով կարող է ներգրավել բանակը։

Փոխանցում է tass.ru-ն։