02.06.2020 18:00

Եվրոպան՝ ընդդեմ ռասիզմի

Եվրոպան՝ ընդդեմ ռասիզմի

«Սև կյանքերը կարևոր են»․ այսպիսի կարգախոսով են շվեյցարական Ցյուրիխում անցել չարտոնված ցույցերն ընդդեմ ռասիզմի և ոստիկանության դաժանությունների։

Ակցիան տեղի է ունեցել ամերիկյան Միննեապոլիսում սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից մեկ շաբաթ անց։

Չնայած կորոնավիրուսի համավարակի առիթով մտցված սահմանափակումներին՝ խաղաղ երթին մասնակցել է գրեթե հազար հոգի։

Բեռլինում ցուցարարները հավաքվել են Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ, շատերի ձեռքին ցուցապաստառներ են եղել՝ «Չկա արդարություն՝ չկա խաղաղություն» մակագրությամբ։

«Կարծում եմ՝ ամերիկացիների ունեցած խնդիրները կապ չունեն, այսպես ասած՝ մի քանի վատ տղաների հետ։ Ըստ իս՝ դա ինստիտուցիոնալ խնդիր է, ուրեմն՝ այն անհրաժեշտ է լուծել»,- ասում է ցուցարարներից մեկը։

Հազարավոր մարդիկ են դուրս եկել Դուբլինի փողոցներ։ Ցուցարարները վանկարկել են՝ «Ջորջ Ֆլոյդ», «Սև կյանքերը կարևոր են»։

Փոխանցում է euronews-ը։