02.06.2020 18:25

ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը նշանակվել են հուլիսի 1-ին

ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը նշանակվել են հուլիսի 1-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան քվեարկությունը նշանակվել է հուլիսի 1-ին։ Այն պետք է կայանար ապրիլի 22-ին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Սահմանադրության փոփոխությունները նախատեսում են նաև նախագահական ժամկետների զրոյացում, այնպես որ՝ եթե ռուսաստանցիները քվեարկեն հիմնական օրենքի նոր տարբերակի օգտին, ապա Պուտինը հնարավորություն կստանա 2024 թ․ առաջադրվել հերթական վեցամյա ժամկետով։

Հուլիսի 1-ը Սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խմբի խորհրդակցության ժամանակ առաջարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։ Նա նաև առաջարկել է, ելնելով սանիտարա-համաճարակաբանական իրավիճակից, քաղաքացիներին թույլ տալ քվեարկելու յոթ օրվա ընթացքում։

Պուտինը հավանություն է տվել ԿԸՀ առաջարկին՝ այդ ամսաթիվը համարելով շատ հարմար և «իրավաբանական տեսակետից՝ անթերի»։

Փոխանցում է BBC-ն