03.06.2020 09:00

Մահացել է ԵՕԿ նախագահ Յանեզ Կոչիյանչիչը

Մահացել է ԵՕԿ նախագահ Յանեզ Կոչիյանչիչը

Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ, սլովենացի Յանեզ Կոչիյանչիչը երկարատև հիվանդությունից հետո հունիսի 1-ին հեռացել է կյանքից, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Յանեզ Կոչիյանչիչը 79 տարեկան էր, Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2017 թվականին:

1991-2014 թվականներին Կոչիյանչիչը եղել է Սլովենիայի օլիմպիական կոմիտեի նախագահը: