03.06.2020 09:25

Բժիշկներին հաջողվել է կայունացնել Նուրմագոմեդովի հոր վիճակը

Բժիշկներին հաջողվել է կայունացնել Նուրմագոմեդովի հոր վիճակը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ Աբդուլամանապ Նուրմագոմեդովի առողջական վիճակը կայունացել է, հայտնում է Ria Novosti-ն:

Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: 57-ամյա Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը  տեսաուղերձով դիմել էր հայրենակիցներին և կոչ արել լուրջ վերաբերվել կորոնավիրուսին ու պահպանել բժիշկների ցուցումները: