03.06.2020 10:34

Լա լիգան մտածում է երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու մասին

Լա լիգան մտածում է երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու մասին

Հունիսի 11-ին վերսկսվելու է ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնության բոլոր խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների։

Լա լիգան հետաքրքիր սցենար է մշակել երկրպագուների մարզադաշտ վերադառնալու կապակցությամբ։

Երեկ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի Պրիմերայի նոր մրցաշրջանը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 12-ից։ El Pais-ի փոխանցմամբ՝ Լա լիգայում մտադիր են երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնել։

Սեպտեմբերի 12-ից մարզադաշտերում ստադիոնի նստատեղերի 30 տոկոսի չափով երկրպագուներ կարող են հետևել խաղի ընթացքին։ Մինչև նոյեմբեր Լա լիգան մտադիր է այդ թիվը հասցնել 50 տոկոսի։ Վերջնանպատակն այն է, որ 2021 թվականի հունվարին երկրպագուները մարզադաշտ վերադառնան ամբողջությամբ։