08.02.2013 12:34

Օրվա աստղագուշակը

Օրվա աստղագուշակը

Խոյ

Հաղթանակի այնքան էլ հեշտությամբ չեք հասնի, ստիպված եք պայքարել: Հիանալի օր է բարդ առաջադրանքներ կատարելու համար: Չի բացառվում մանրուքների պատճառով վիճեք մտերիմների հետ:

 Ցուլ

 Օրվա առաջին մասը հարմար է հարաբերությունները կարգավորելու, գործերն ավարտին հասցնելու համար: Իսկ երեկոյան հնարավորություն կունենաք ժամանակն անցկացնել մտերիմների հետ: Հնարավոր է ստանաք կարևոր տեղեկություն:

Երկվորյակ

Ինչ գործ էլ, որ նախաձեռնեք այսօր, կպսակվի հաջողությամբ: Ձեր հմայքի շնորհիվ կկարողանաք նոր գործընկերների, համախոհների հետ համագործակցել: Վատ օր չէ նաև անձնական կյանքի տեսանկյունից:

Խեցգետին

Ձեզ հաջողվում է սադրանքի ենթարկել մարդկանց, ստեղծել այնպիսի իրավիճակ, որն օգուտ է միայն Ձեզ: Միգուցե կարևոր տեղեկություն ստանաք՝ կապված մտերիմ մարդու հետ, որը թույլ կտա ձեր հարաբերություններին նոր ընթացք հաղորդել:

Առյուծ
Դուք այնքան կենտրոնացած եք ֆինանսական խնդիրների վրա, որ ոչինչ չեք նկատում: Իսկ Ձեր առաջ բացվել է մեծ հնարավորություն՝ մասնագիտական հաջողության հասնելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան:

Կույս

Կկարողանաք դուրս գալ դժվարություններից՝ շնորհիվ Ձեր փորձի, այլևս թույլ չեք տա նախկինում արված սխալները: Միգուցե մտածեք նոր բիզնես սկսելու մասին: Բարենպաստ օր է անձնական հարաբերությունները կարգավորելու համար:

Կշեռք

Այսօր Ձեզ խորհուրդ է տրվում լինել ֆիզիկապես հանգիստ վիճակում: Ցանկալի է զբաղվել հաճելի գործերով՝ ընթերցանությամբ, նկաչությամբ: Ինչպես էլ, որ դասավորվեն իրադարձությունները, Ձեզ կհաջողվի պահպանել հանգստություն:

Կարիճ

 Բարդ օր է : Հնարավոր է լինեն կոնֆլիկտներ, որոնցից Դուք դժվար թե հաղթող դուրս գաք: Չի բացառվում ունենաք նաև կորուստեր: Խորհուրդ չի տրվում զբաղվել ֆինանսական խնդիրներով: Տարաձայնություններ կունենաք մտերիմների հետ:

Աղեղնավոր

Աջակցոււթյան և ուշադրության կարիք ունեք, սակայն չեք ուզում խոստովանել այդ մասին:  Կարող եք դիմել հարազատ մեկին: Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր է դրամական մուտքեր լինեն:

Այծեղջուր

 Դժվարությամբ լեզու կգտնես մարդկանց հետ: Միգուցե ֆինանսական կորուստներ լինեն: Կարող եք դիմել մտերիմների օգնությանը: Այսօր աստղերը խորհուր են տալիս խուսափել ճանապարհորդություններից:

Ջրհոս

Հետևում եք ուրիշների խորհուրդներին, վստահում նրանց փորձին. հենց դա է օգնում խուսափել սխալներից: Վճռականությունը կօգնի հաղթահարել դժվարությունները: Այդ հարցում կօգնեն նաև ազդեցիկ մարդիկ:

Ձկներ

Օրվա առաջին կեսին կստանաք կարևոր տեղեկություն: Կարող եք հույսդ դնել աջակիցների վրա: Նրանք կօգնեն լուրջ հաջողությունների հասնել: Անձնական հարաբերություններում կօգնի ինտուիցիան: