03.06.2020 13:30

«Չելսին» ամառային տրանսֆերներին կհատկացնի 100 միլիոն ֆունտ ստերլինգ

«Չելսին» ամառային տրանսֆերներին կհատկացնի 100 միլիոն ֆունտ ստերլինգ

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը թիմի անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին ամառային տրանսֆերների համար կհատկացնի 100 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Athletic-ը։

«Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» եզրային կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի, «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների եւ «Լեսթերի» եզրային պաշտպան Բեն Չիլուելի ծառայություններով։

Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի տեղափոխության հարցում համաձայնության չհասնելուց հետո «Չելսին» որոշել է բանակցություններ սկսել Վերների ներկայացուցիչների հետ: