03.06.2020 13:19

Հաստատված 515 նոր դեպք, 12 նոր մահ

Հաստատված 515 նոր դեպք, 12 նոր մահ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 515 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 10 հազար 524 է:

Ապաքինվել է եւս 27 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 3 հազար 454:

Մինչ այս պահը իրականացվել է 61 հազար 650 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 841 մարդ:

Մահացել են 12 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 86 (տղամարդ), 85 (կին), 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 79 (կին), 68 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (կին), 62 (կին), 54 (տղամարդ) եւ 46 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 170:

59 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: