03.06.2020 13:42

ԱՀԿ-ն դժգոհ է եղել Չինաստանից, բայց թաքցրել է դժգոհությունը

ԱՀԿ-ն դժգոհ է եղել Չինաստանից, բայց թաքցրել է դժգոհությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դժգոհ է եղել նրանից, որ Covid-19 համավարակի սկզբում Չինաստանը չափազանց դանդաղ է տեղեկություններ հայտնել նոր դեպքերի թվի մասին, պարզել է Associated Press գործակալությունը՝ վերլուծելով ԱՀԿ ներքին փաստաթղթերը։

Լրագրողները պարզել են, որ ԱՀԿ պաշտոնյաները հրապարակային հայտարարություններում բարձր են գնահատել Չինաստանի հետ համագործակցության մակարդակը, սակայն իրականում կառավարությունը համաճարակի ընթացքի մասին կազմակերպությանը տեղեկություններ է տրամադրել  մեծ ընդհատումներով, ընդ որում՝ դեռևս դրա նախնական փուլում՝ հունվարին։

ԱՀԿ աշխատակիցները գանգատվել են, որ տեղեկատվությունը բավարար չէ այլ երկրներում համաճարակի դեմ պատասխան քայլեր ծրագրելու համար։ Բացի այդ, Չինաստանը մի ամբողջ շաբաթ Արևմուտքին չի փոխանցել կորոնավիրուսի գենոմի վերլուծությունը այն բանից հետո, երբ այն արդեն եղել է չինական երեք ինստիտուտների տրամադրության տակ։

Փոխանցում է BBC-ն։