03.06.2020 14:16

Covid-19․ Ուհանում ավարտել է բոլոր բնակիչների թեստավորումը

Covid-19․ Ուհանում ավարտել է բոլոր բնակիչների թեստավորումը

Չինական Ուհանում, որը կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնն է, իշխանությունները հայտարարել են քաղաքի բոլոր բնակիչների թեստավորման ավարտի մասին, ինչը տևել է երկու շաբաթ։ Հաղորդվում է, որ մայիսի 14-ից մինչև հունիսի 1-ը անալիզներ են վերցվել 9,86 մլն մարդուց։ Քաղաքի բնակչությունը, ըստ տարբեր աղբյուրների, գնահատվում է մոտավորապես 11 միլիոն։

Մամուլի հաղորդման համաձայն՝ թեստավորման արդյունքում վարակը հայտնաբերվել է մոտավորապես 300 հոգու մոտ, նրանցից ոչ մեկը հիվանդության ախտանշան չի ունեցել։

Ուհանի փոխքաղաքապետը հայտնել է, որ թեստերի վրա ծախսվել է 900 մլն յուան (126 մլն դոլար), որը կփակվի պետական միջոցներով։

Հնդկաստանում արձանագրվել է մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու  ամենաբարձր ցուցանիշը՝ Covid-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել 5 394 մարդու մոտ։

Ընդհանուր առմամբ՝ երկրում բացահայտվել է ավելի քան 199 հազար դեպք, մահացել է 5 628 մարդ։

Իսպանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել։

Փոխանցում է BBC-ն։