03.06.2020 15:32

Le Figaro․ Բողոքի ցույցերը հասել են Ֆրանսիա

Le Figaro․ Բողոքի ցույցերը հասել են Ֆրանսիա

Ֆրանսիական Le Figaro թերոթը գրում է Փարիզում ռասիզմի դեմ բողոքի ցույցերի մասին, որոնց, թերթի տվյալներով՝ մասնակցել է առնվազն 15 հազար մարդ։

Փարիզի դատարաններից մեկի մոտ հանրահավաք է կայացել՝ ի հիշատակ 24-ամյա սևամորթ ֆրանսիացի Ադամ Տրաորեի, որը ձերբակալվելուց հետո զոհվել էր 2016 թ․ ։

Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը  արցունքաբեր գազ է կիրառել։ Ցուցարարները նաև արգելափակել են ակցիայի վայրին մոտ գտնվող Փարիզի շրջանային ճանապարհը։

 Վերջին օրերին ցույցեր են տեղի ունեցել նաև Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում և Գերմանիայում։

Փոխանցում է BBC-ն։