03.06.2020 16:00

Times. Հոնկոնգի բնակիչները թարմացնում են բրիտանական անձնագրերը

Times. Հոնկոնգի բնակիչները թարմացնում են բրիտանական անձնագրերը

Պեկինի կողմից Հոնկոնգի նկատմամբ քաղաքականությունը խստացնելուց հետո կտրուկ աճել է քաղաքի այն բնակիչների թիվը, ովքեր թարմացնում են իրենց բրիտանական անձնագրերը։

Այսօր Հոնկոնգում անդրծովյան տարածքների բնակչի անձնագիր ունի մոտավորապես 350 հազար մարդ, ևս 2,6 մլն մարդ կարող է նման անձնագիր ստանալ։

Այդպիսի անձնագիրը ներմուծվել է հատուկ Հոնկոնգի բնակիչների համար 1987 թ․։

1997 թ․ Հոնկոնգը Չինաստանին փոխանցելուց հետո մինչև 2006 թ․ վերջը Բրիտանիան հոնկոնգցիների համար  թողարկել է առնվազն 800 հազար այդպիսի անձնագիր։ Դրանք շատ երկրներ առանց վիզայի մուտքի իրավունք են տալիս, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում առանց վիզայի մեկ տարի մնալու հնարավորություն։

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Times-ի իր սյունակում գրել է, որ պատրաստ է գնալ  այդ բնագավառում երկրի պատմության ընթացքում ամենաարմատական քայլերից մեկին և 2,85 մլն հոնկոնգցիների լիարժեք բրիտանական քաղաքացիություն շնորհել, եթե Պեկինը խստացնի օրենքները և սահմանափակի քաղաքացիական ազատությունները Հոնկոնգում։

Փոխանցում է BBC-ն։