03.06.2020 17:44

Ռադան ընդունել է օրինագիծ, որն ուկրաինացիներին թույլ է տալիս փոխել հայրանունը

Ռադան  ընդունել է օրինագիծ, որն ուկրաինացիներին թույլ է տալիս փոխել հայրանունը

Գերագույն ռադայի պատգամավորները, ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման, առաջին ընթերցմամբ ընդունել են այն օրինագիծը, որը ուկրաինացիներին թույլ է տալիս փոխել հայրանունը։ Այդ որոշումը պաշտպանել է 247 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դիմաց;

Օրինագծի համաձայն՝ ուկրաինացիները 16 տարեկանից իրավունք կունենան «սեփական հայեցողությամբ փոխել հայրանունը, 14 տարեկանից՝ միայն ծնողների համաձայնությամբ»։

Ամբողջությամբ օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է, որ այն հավանություն ստանա երկրորդ ընթարցմամբ ևս։

Հայրանվան փոփոխության դեպքում, ինչպես և անվան և ազգանվան դեպքում է, իրավապահ մարմիններում պետք է ստուգումներ անցկացվեն, և ստացվեն նրանց եզրակացությունները։

Առայժմ ուկրաինացիները կարող են անարգել կերպով փոխել միայն անունը և ազգանունը։ Հայրանվան փոփոխությունը թույլատրվում է միայն որդեգրման, հայրությունը պարզելու և այն դեպքում, եթե երեխայի հայրը փոխել է անունը։

Փոխանցում է tass.ru-ն։