03.06.2020 19:20

CNN․ Ազգային գվարդիան հետաքննում է ցույցերի ժամանակ ուղղաթիռների օգտագործումը

CNN․ Ազգային գվարդիան հետաքննում է ցույցերի ժամանակ ուղղաթիռների օգտագործումը

Վաշինգտոնի ազգային գվարդիան սկսել է երկուշաբթի երեկոյան ԱՄՆ մայրաքաղաքում բողոքի ցույցերի ժամանակ ուղղաթիռներ կիրառելու միջադեպի հետաքննությունը։ Այդ մասին այսօր հաղորդել է CNN հեռուստաընկերությունը։

Ինչպես հաղորդել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, երկուշաբթի երեկոյան ուղղաթիռները շատ ցածր թռիչքներ են կատարել ցուցարարների խմբերի գլխավերևով։ Նրանց բարձրացրած աղմուկը և փոշին ցուցարարներին ստիպել են ցրվել։ Ուղղաթիռները մի քանի դեպքերում կոտրել են ծառերի ճյուղերը, իսկ նրանց ձայնային ալիքից կոտրվել են տների ապակիները։

Ցույցի մասնակիցները հետագայում հայտնել էին, որ տեսել է UH-72 Lakota և UH-60 Black Hawk ուղղաթիռներ։

Մինչդեռ Պենտագոնի ներկայացուցիչ Քրիս Միթչելը նշել է, որ ուղղաթիռների խնդիրն է եղել Ազգային գվարդիայի դիրքերի դիտարկումը, այլ ոչ թե ցուցարարներին ցրելը։

Փոխանցում է tass.ru-ն։