04.06.2020 09:00

Դանիիլ Դուբովը եզրափակիչում հաղթեց Հիկարու Նակամուրային

Դանիիլ Դուբովը եզրափակիչում հաղթեց Հիկարու Նակամուրային

Արագ շախմատի 2018թ․ աշխարհի չեմպիոն, 24-ամյա ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Դուբովը նվաճեց արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի հաղթողի կոչումն ու 45 հազար դոլար մրցանակը։

Եզրափակիչում Դանիիլ Դուբովն առավելության հասավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Նակամուրան պայքարից դուրս էր թողել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, որն այս մրցաշարի կազմակերպիչն է։

Դանիիլ Դուբովը կիսաեզրափակիչում առավելության էր հասել չինացի Դին Լիրենի նկատմամբ։

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակիչում չէր կարողացել հաղթահարել Նակամուրայի արգելքը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։