04.06.2020 11:30

«Ռեալի» հարձակվողը կտեղափոխվի «Միլան»

«Ռեալի» հարձակվողը կտեղափոխվի «Միլան»

Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը համաձայնել է տեղափոխվել իտալական «Միլան», հաղորդում է Lebombedivlad.it-ը։ Ակումբները համաձայնության են հասել երկու տարվա վարձակալության վերաբերյալ։

Դրանից հետո «Միլանը» կարող է վճարել 40 միլիոն եվրո եւ ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Լուկա Յովիչն անցած ամռանը 60 միլիոն եվրոյով է տեղափոխվել Մադրիդ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտից», սակայն չամրապնդվեց ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հիմնական կազմում։