04.06.2020 12:00

Պրեմիեր լիգայի ակումբներում կատարված 1197 թեստից 1-ը եղել է դրական

Պրեմիեր լիգայի ակումբներում կատարված 1197 թեստից 1-ը եղել է դրական

Անգլիական Պրեմիեր լիգան հրապարակել է ակումբների խաղացողների, մարզիչների եւ աշխատակիցների կորոնավիրուսային թեստավորման 5-րդ փուլի արդյունքները։

Հունիսի 1-2-ին թեստ է հանձնել բոլոր ակումբների 1197 ներկայացուցիչ։ Միայն մեկ թեստ է ունեցել դրական արդյունք, հաղորդում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը։ Վարակվածը Լոնդոնի «Տոտենհեմի» աշխատակից է, որի մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանիշի։

Թեստավորման նախորդ չորս փուլերում հայտնաբերվել էր 12 վարակված։

Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին 28-րդ տուրից մնացած «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» եւ «Աստոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումներով։