04.06.2020 12:22

Իգոր Կոլիվանովը հեռացավ «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Իգոր Կոլիվանովը հեռացավ «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։

Իգոր Կոլիվանովն ընտանեկան պատճառներով չի կարողանում վերադառնալ Հայաստան և շարունակել աշխատանքը, իսկ կորոնավիրուսի համավարկն ավելի է բարդացրել նրա վերադարձը Հայաստան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատի» ամբողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Կոլիվանովին և Լոսևին նվիրված աշխատանքի, ցուցաբերած մեծ պրոֆեսիոնալիզմի համար։