04.06.2020 13:33

3 երկիր հավակնում է ընդունել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը

3 երկիր հավակնում է ընդունել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը

Գերմանիան, Ռուսաստանը և Պորտուգալիան պատրաստվում են հայտ ներկայացնել ՈւԵՖԱ-ին՝ առաջարկելով ընդունել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումները:

ՈւԵՖԱ-ն ծրագրում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից սկսած բոլոր հանդիպումներն անցկացնել 100 կմ շառավղի վրա գտնվող 4 ստադիոններում:

Գերմանիան առաջարկել է հանդիպումներն անցկացնել Ֆրանկֆուրտում, Մայնցում, Հոֆենհայմում և Դարմշտադտում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում կորոնավիրուսի հետեւանքով առկա ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի չի ունենա Ստամբուլում: