04.06.2020 13:38

697 նոր դեպք, մահացել են 6 քաղաքացիներ

697 նոր դեպք, մահացել են 6 քաղաքացիներ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 697 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 11 հազար 221 է:

Ապաքինվել է եւս 14 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 3 հազար 468:

Մինչ այս պահը իրականացվել է 63 հազար 459 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 509 մարդ:

Մահացել են 6 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 90 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 79 (կին), 66 (կին) եւ 44 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 176:

68 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: