04.06.2020 14:00

Կորոնավիրուսն աշխարհում․ Նոր հարցեր Չինաստանին

Կորոնավիրուսն աշխարհում․ Նոր հարցեր Չինաստանին

Associated Press-ի նոր հետազոտությունը լույս է սփռում բարդ և քաղաքականացված այն հարցի վրա, թե Չինաստանը երբ է իմացել նոր կորոնավիրուսի սպառնալիքի մասին և երբ է այդ մասին տեղեկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

Բայց բարդ հարցերի է պատասխանում ոչ միայն Պեկինը․ Շվեդիայում,  որտեղ Covid-19-ից մահացությունը մի քան անգամ գերազանցել է բոլոր հարևանների ցուցանիշները, գլխավոր համաճարակաբանը խոստովանել է, թե երկիրը, որը իր առաջարկով հրաժարվել էր կարանտին մտցնելուց, կարող էր այլ կերպ գործել։

Իսկ New York Times-ը պատմել է ամերիկյան բժիշկների և առողջապահության ոլորտի պաշտոնյաների անպատրաստության և անհաջողությունների մասին համաճարակի սկզբում։

Աշխարհում վիճաբանում են նաև ճիշտ սոցիալական հեռավորության շուրջ։ Գիտնականները համաձայնության չեն գալիս այդ հարցում, իսկ որոշ երկրներ կրճատում են այդ հեռավորությունը, որպեսզի արագացնեն վերադարձն աշխատանքի։

Роспотребнадзор-ը, օրինակ, պահանջում է մեկուկես մետր հեռավորություն պահպանել, իսկ Բրիտանիայի կառավարությունը պնդում է, որ անհրաժեշտ է երկու մետր։

 Հոնկոնգը, Դանիան, Չինաստանը, Լիտվան, Սինգապուրը, Ֆրանսիան միմյանցից «հեռացնում» են մեկ մետր։

Ավստրալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Պորտուգալիայում, Ռուսաստանում խորհուրդ է տրվում պահպանել 1,5 մետր հեռավորություն։

ԱՄՆ-ում՝ 1,8 մ։

Կանադան, Իսպանիան, Բրիտանիան   2 մետր հեռավորությունն են անհրաժեշտ համարում։

Փոխանցում է BBC-ն։