04.06.2020 14:38

Պենտագոնը դժգոհ է Թրամփից

Պենտագոնը դժգոհ է Թրամփից

Պենտագոնի մի քանի գործող և նախկին ղեկավարներ հայտարարել են, որ համաձայն չեն բողոքի ցույցերը ճնշելու նպատակով զորքն օգտագործելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին։

Պենտագոնի  ղեկավար Մարկ Էքսփերը չորեքշաբթի հայտարարել է, որ իր գերատեսչությունը մտադիր չէ բանակային զորամասերն օգտագործել ոստիկանական գործառույթներ իրականացնելու նպատակով։ Ըստ նրա՝ 1807 թ․ ընդունված օրենքը, որը նման իրավունք է ընձեռում նախագահին, կարող է ԱՄՆ-ում կիրառվել միայն ամենավտանգավոր և ծայրահեղ իրավիճակներում։

Թրամփը պնդում էր, որ անհրաժեշտ է կիրառել  այդ օրենքը։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ բողոքի ցույցերը ստրկության և ռասիզմի երկարատև պատմության արդյունքն են, որոնք նա անվանել է ամերիկյան հասարակության առաջին մեղքն են։ Ըստ Օբամայի՝ այդ ցույցերը նշանավորում են ամենախորը փոփոխությունները ԱՄՆ-ում, որոնց ինքը երբևէ ականատես է եղել։

Փոխանցում է BBC-ն։