04.06.2020 16:14

Ֆլոյդի սապանությունը․ Չորս նախկին ոստիկանները կալանավորվել են

Ֆլոյդի սապանությունը․ Չորս նախկին ոստիկանները կալանավորվել են

Ջորջ Ֆլոյդի ձերբակալմանը մասնակցած կամ դրան ներկա եղած բոլոր չորս ոստիկաններին մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանց երկարատև ազատազրկում է սպառնում։

Նախկին ոստիկան Դերեք Շովինը (ինչ էլ ազգանուն ունի) մեղադրվել է երկրորդ կարգի սպանության մեջ, որը նախատեսում է մինչև 40 տարի ազատազրկում։

Սկզբում Շովինին մեղադրում էին երրորդ կարգի սպանության մեջ, այսինքն՝ սպանություն անզգուշությամբ։ Ամերիկյան արդարադատությունը երկրորդ կարգի սպանություն է համարում նախապես չծրագրված դիտավորյալ սպանությունը, որը նպատակ ունի վնաս հասցնել մարդու առողջությանը, կամ էլ կատարվում է մարդկային կյանքի նկատմամբ ծայրահեղ անտարբերության արդյունքում։

Դատախազությունը սպանությանն օժանդակելու և դրդելու մեղադրանք է ներկայացրել մյուս երեք նախկին ոստիկաններին, որոնք ներկա են եղել Ֆլոյդի ձերբակալությանը։

Ֆլոյդի սպանութունից հետո ծայր առած բողոքի ցույցերը չորեքշաբթի օրը տեղի են ունեցել 150 քաղաքներում։ Վաշինգտոնում չորեքշաբթի երեկոյան ցուցարարները լցվել են փողոց։ Ցերեկը Սպիտակ տան շուրջը, ԱՄՆ նախագահի նստավայրից մեկուկես թաղամաս հեռու, երկու մետրանոց պարսպապատնեշներ են տեղադրվել։

Նույն օրը Վաշինգտոնի արվարձանում գտնվող ավիաբազայում վայրէջք է կատարել 82-րդ դեսանտային դիվիզիան։ Ըստ ԶԼՄ-ների՝ նաև ուրիշ ռազմական ստորաբաժանումների շարժ կա դեպի Վաշինգտոն։

Փոխանցում է BBC-ն։