04.06.2020 17:06

Տյանանմեն հրապարակի դեպքերի տարելիցը

Տյանանմեն հրապարակի դեպքերի տարելիցը

Հունիսի 4-ին լրանում է Պեկինում բողոքի ցույցերի դաժան ճնշման 31-ամյակը։

Այս տարի Չինաստանի իշխանություններն առաջին անգամ արգելել են հիշատակի  միջոցառումները Հոնկոնգում ։

1989 թ․ ապրիլին մեկ միլիոնից ավելի մարդ, հիմնականում՝ ուսանողներ, որոնց կարծիքով՝ Չինաստանը պետք է փոխեր իր տնտեսական և քաղաքական համակարգը, հավաքվել էին Տյանանմեն հրապարակում և ազդարարել կոմունիստական Չինաստանի պատմության ընթացքում ամենազանգվածային բողոքի ցույցի մեկնարկը։ Այն շարունակվել էր մեկուկես ամիս։

Հունիսի 3-ին դեպի հրապարակ էին շարժվել տանկեր, հունիսի 4-ի առավոտյան զինվորականները կրակ էին բացել անզեն ցուցարարների վրա, շատերը զոհվել էին, բազմաթիվ մարդիկ՝ վիրավորվել։

Հետագայում երկրի իշխանությունները հայտարարել էին, թե հրապարակում ոչ մի զոհ չի եղել։ Իրականում, տարբեր գնահատականներով, զոհերի թիվը տատանվում էր մի քանի հարյուրից մինչև մի քանի հազարի միջև։ Ճշգրիտ թիվը հայտնի չէ մինչ օրս։ Վիրավորները հազարներով էին։

Փոխանցում է BBC-ն։