04.06.2020 17:35

NYT․ Թրամփը ևս մի սոցցանցի հետ է կոնֆլիկտի մեջ մտել

NYT․ Թրամփը ևս մի սոցցանցի հետ է կոնֆլիկտի մեջ մտել

Snap ընկերությունը, որը SnapChat սոցիալական ցանցի սեփականատերն է, հայտարարել է, որ այլևս առաջ չի մղի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումները, գրում է  New York Times-ը։

Թրամփի կայքէջը կմնա, սակայն այլևս չի հայտնվի երիտասարդության շրջանում մեծ հեղինակություն վայելող հավելվածի գլխավոր էջին՝ Քիմ Քարդաշյանի և նահանգապետ Էնդրյու Քուոմոյի ակաունտների կողքին։

Ընկերությունում դա բացատրել են նրանով, որ կարծում են՝ համացանցից դուրս Թրամփի արած հայտարարությունները կարող են բռնություն հրահրել։

Սա արդեն երրորդ սոցիալական ցանցն է, որի հետ վերջին ամիսներին կոնֆլիկտի մեջ է մտնում ԱՄՆ նախագահը։

Փոխանցում է BBC-ն։