04.06.2020 18:44

ԱՀԿ-ն կրկին թույլ է տալիս հիդրօքսիքլորոքինի թեստավորումը

ԱՀԿ-ն կրկին թույլ է տալիս հիդրօքսիքլորոքինի թեստավորումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսում է հակադողէրոցքային (մալարիայի դեմ) դեղամիջոցի՝  հիդրօքսիքլորոքինի փորձարկումները, որը, մի քանի բժիշկների տվյալներով, կարող է պայքարել կորոնավիրուսի դեմ։

Այն կրկին տեղ կզբաղեցնի այն դեղամիջոցների ցուցակում, որոնք կիրառվում են, այսպես կոչված՝ «համերաշխության թեստերում»՝ կամավորների մասնակցությամբ գլոբալ փորձարարական ծրագրում։

ԱՀԿ-ն ընդգծում է, որ խոսքը հե՛նց փորձարկումների մասին է․ այժմ չկա որևէ դեղամիջոց՝ կորոնավիրուսի դեմ ապացուցված արդյունավետությամբ։

Օգտագործման արգելքը գործել է մեկ շաբաթ․ բրիտանական բժշկական «Լանցետ» («Նշտար») ամսագիրը մայիսի վերջին հրապարակել էր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ հիդրօքսիքլորոքին ընդունող պացիենտների շրջանում մահացության ավելի բարձր մակարդակ է գրանցվել։ Սակայն երեքշաբթի նույն ամսագիրը կասկած է հայտնել այդ տվյալների հավաստիության վերաբերյալ։

Փոխանցում է euronews-ը։