04.06.2020 19:21

Զանգվածային ձերբակալություններ ԱՄՆ-ում

Զանգվածային ձերբակալություններ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում բողոքի ցույցերի և դրանք ուղեկցող անկարգությունների ընթացքում ձերբակալվել է գրեթե 10 հազար մարդ։ Այդ մասին տեղեկացրել է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներին։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հերձման արդյունքները, որ հրապարակվել են նրա ընտանիքի համաձայնությամբ, հաստատել են, որ նա մահացել է սրտի կանգից, ինչը տեղի է ունեցել նրան ձերբակալելիս ոստիկանների կիրառած հնարքների արդյունքում։

Ֆլոյդի օրգանիզմում հայտնաբերվել են նաև ֆենտանիլի և մետամֆետամինի հետքեր։ Նրա մոտ նաև Covid-19 է ախտորոշվել։

Ի պաշտպանություն բողոքի ցույցերի՝ իր ձայնն է բարձրացրել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման․

«Ես տեսել եմ, որ չատերում երկու վեկտոր է քննարկվում՝ ակտիվ մասնակցություն քաղաքականությանը բոլոր մակարդակներում կամ էլ քաղաքացիական անհնազանդություն ու դրա հետ կապված՝ բողոքի ցույցեր։ Կարծում եմ՝ այստեղ երկընտրանք չի կարող լինել՝ կամ սա, կամ նա, փոփոխություններ կլինեն, եթե կիրառվեն երկու մեթոդներն էլ»։

Հայտնի է դարձել նաև, որ Apple ընկերությունը խանութների թալանի ժամանակ գողացված այֆոնների վրա SMS-ներ է ուղարկել՝ գաջեթները վերադարձնելու պահանջով, նշելով, որ «սարքերն արգելափակված են և հետախուզվում են, տեղական իշխանությունները նախազգուշացվել են»։

Փոխանցում է euronews-ը։