04.06.2020 11:21

«Ամերիկան կրկին առողջ դարձնենք»․ Թրամփը հանում է «դիմակը»

«Ամերիկան կրկին առողջ դարձնենք»․ Թրամփը հանում է «դիմակը»

Չորեքշաբթի New York Times-ը հոդված է հրապարակել այն սխալների և տեխնիկական խնդիրների մասին, որոնց բախվել է ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը համավարակի սկզբնական շրջանում։

Տվյալների հավաքագրման հնացած համակարգերը սխալ արդյունքներ են ցույց տվել, լուրջ սխալներ են թույլ տրվել թեստավորման ժամանակ, բյուրոկրատական գործելակերպը խանգարել է արագ որոշումներ ընդունել և իրականացնել։

Չեն օգնել նաև երկրի ղեկավարության անհեթեթ պահանջները։

Օրինակ, նախագահի աշխատակազմը խնդրել է գնահատել դիմակների էսքիզները՝ «Ամերիկան կրկին առողջ դարձնենք» մակագրությամբ, այսինքն՝ վերաձևակերպելով՝ Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսը։

Փոխանցում է BBC-ն։