04.06.2020 20:22

Թրամփը Բայդենին մեղադրել է ռասիզմի դեմ պայքարում անգործություն դրսևորելու համար

Թրամփը Բայդենին մեղադրել է ռասիզմի դեմ պայքարում անգործություն դրսևորելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնի համար պայքարում իր ապագա մրցակից Ջոզեֆ Բայդենին մեղադրել է նրանում, որ իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում նա բավարար ջանքեր չի գործադրել ռասիզմի դեմ պայքարելու համար։

«Նա այստեղ՝ Վաշինգտոնում է եղել 43 տարի, ինչո՞ւ ոչինչ չի արել, - հայտարարել է Թրամփը Newsmax TV հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ։- Ես այստեղ եմ ընդամենը երեքուկես տարի, իսկ նա՝ 43, 44 տարի։ Ութ տարի զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Ժամանակը լրիվ հերիք էր։

Նկատի ունեմ, որ նա շատ ժամանակ էր հատկացնում հանգստին, որդուն ուղարկել էր Չինաստան, որտեղ նա մեկուկես միլիարդ դոլար էր ստանում հետո ուղարկել էր Ուկրաինա, որտեղ նրան ամսական 83 հազար դոլար ու միանգամից էլ՝ 3 մլն դոլարի կարգի ինչ-որ բան էին տվել,- ասել է ԱՄՆ նախագահը։ -Ուզում եմ ասել, որ նա բավական ժամանակ ուներ, ինչո՞ւ ոչ մի բան չի արել»։

Ապա շարունակել է․ «Նա ոչինչ չի արել՝ բացի նրանից, ինչը վատ է եղել սևամորթ բնակչության համար, շա՛տ վատ» Բայդենը շատ վատ է վերաբերվել աֆրոամերիկացի բնակչությանը, նա նրանց չի ճանաչել ու հիմա էլ չի ճանաչում»։

Փոխանցում է tass.ru-ն։