05.06.2020 09:30

Կասիլյասը նշել է «Ռեալի» պատմության 2 լավագույն ֆուտբոլիստներին

Կասիլյասը նշել է «Ռեալի» պատմության 2 լավագույն ֆուտբոլիստներին

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է Արքայական ակումբի պատմության լավագույն 2 ֆուտբոլիստներին:

«Առաջինը, իհարկե, լեգենդար Դի Ստեֆանոն է, իսկ երկրորդ ֆուտբոլիստի հետ պատիվ եմ ունեցել խաղալ, նա Կրիշտիանու Ռոնալդուն է»,- Կասիլյասի խոսքը փոխանցում է AS-ը:

Ալֆրեդո Դի Ստեֆանոն «Ռեալում» հանդես է եկել 1953 - 1964 թվականներին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 2009 - 2018 թվականներին:

Դի Ստեֆանոն Արքայական ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է՝ 308 գոլով, իսկ Ռոնալդուն առաջինն է՝ 450 գոլով:

Իկեր Կասիլյասը «Ռեալի» ակումբային ակադեմիայի սան է, «Ռեալի» համակարգում եղել է 1990 - 2015 թվականներին: