05.06.2020 13:00

Պրեմիեր լիգայի մնացած հանդիպումներում թիմերը կունենան 5 փոփոխության իրավունք

Պրեմիեր լիգայի մնացած հանդիպումներում թիմերը կունենան 5 փոփոխության իրավունք

Ֆուտբոլի անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության մնացած հանդիպումներում թիմերը հնարավորություն կունենան հայտավորել 9 պահեստայինի, կատարել 5 փոփոխություն, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին 28-րդ տուրից մնացած «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» եւ «Աստոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումներով։