05.06.2020 13:30

«Բարսելոնան» գումար չունի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար

«Բարսելոնան» գումար չունի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար

Կատալոնական «Բարսելոնան» կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով հայտնվել է բարդ ֆինանսական դրության մեջ, տեղեկացնում է ESPN-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբը բավարար ֆինանսական միջոցներ չունի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխությունը «Բարսելոնան» կիրականացնի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի վաճառքից ստացվելիք գումարով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին առաջարկել է կրճատել նրանց աշխատավարձը, սակայն ֆուտբոլիստները մերժել են ակումբի ղեկավարությանը:

Նշենք, որ «Բարսելոնան» մասնավոր բանկերին պարտք է ավելի քան 100 միլիոն եվրո: