05.06.2020 13:02

Իրավիճակը Եվրոպայում

Իրավիճակը  Եվրոպայում

Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար Ալոք Շարման ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ նախօրեին նրա ինքնազգացողությունը վատացել է հենց խորհրդարանում ելույթ ունենալիս։ Նա թաշկինակով սրբել է ճակատը և կարծես թե դժվարացել է խոսել։

Առայժմ պարզ չէ, թե ինչ է կատարվում նախարարի հետ, բայց միջադեպը շատերին առիթ է տվել պնդելու, որ երկրի խորհրդարանը չափազանց վաղաժամ  վերադարձավ սովորական աշխատանքային ռեժիմի։

Փարիզում չեղարկվել է ավանդական ռազմական շքերթը Բաստիլի գրավման օրվա առթիվ, որը պետք է կայանար հուլիսի 14-ին։ Սովորաբար՝ դա ֆրանսիական օրացույցում ամենալայնածավալ միջոցառումն է և անցկացվում է Ելիսեյան դաշտերում։ Բայց ընդհանրապես չնշել այդ օրը իշխանություններն անհնար են համարել և որոշել են սահմանափակվել Համաձայնության հրապարակում ոչ մեծ արարողությամբ։

Ավստրիան բացել է սահմանները հարևանների հետ՝ բոլորի, բացի Իտալիայից։ Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն հայտարարել է, որ նման կողմնակալ մոտեցումը, որը դրսևորվել է ոչ միայն Ավստրիայի, այլև մի շարք այլ երկրների կողմից, կարող է վնասել ԵՄ-ի միասնությանը։

Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները պարետային ժամ են մտցնում մի շարք քաղաքներում, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում կրկին աճում է։

Փոխանցում է BBC-ն։