05.06.2020 13:04

ԱՄՆ․ «Ռասիզմի համավարակ»

ԱՄՆ․ «Ռասիզմի համավարակ»

ԱՄՆ-ում տեղի է ունեցել Ջորջ Ֆլոյդին հրաժեշտ տալու արարողությունը, որին ներկա է եղել Միննեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրայը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Ֆլոյդի հետ, այս երկրում տեղի է ունենում ամեն օր։ Կրթության ոլորտում, առողջապահությունում, սպսարկման ու մյուս բոլոր ոլորտներում։ Ժամանակն է ոտքի կանգնելու և ասելու՝ մի կողմ քաշիր ծունկդ մեր կոկորդից»,- դամբանական խոսքում ասել է ԱՄՆ-ում հայտնի հոգևորական և ակտիվիստ Էլ Շարփթոնը։

«Ջորջ Ֆլոյդին կորոնավիրուսը չսպանեց։ Դա ռասիզմի և խտրականության համավարակն էր»,- հայտարարել է նրա փաստաբան Բենջամին Քրամփը։

Դիահերձումը ցույց էր տվել, որ Ֆլոյդը վարակվել էր կորոնավիրուսով։

Նախագահ Թրամփը հրաժարվել է մասնակցել աֆրոամերիկացու հուղարկավորությանը։

Փոխանցում է BBC-ն։