05.06.2020 13:14

Ինչ է կատարվում աշխարհում

Ինչ է կատարվում աշխարհում

Իրանը հաղորդել է օրվա ընթացքում վարակվածների ռեկորդային թիվ՝ 3 574 հոգի։ Դա ամենաբարձր օրական ցուցանիշն է Իրանում ՝ համավարակի սկզբից՝ փետրվարից ի վեր։

Բացի այդ, արդեն չորրորդ օրն անընդմեջ նոր վարակվածների թիվը անցնում է երեք հազարից։ Ընդհանուր թիվը հասել է 166,4 հազարի։ Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ կորոնավիրուսից մահացածների թիվն անցնում է 8 հազարից։

Իսրայելի խորհրդարանը ընդհատել է աշխատանքն այն բանից հետո, երբ պատգամավորներից մեկի մոտ հաստատվել է Covid-19-ի ախտորոշումը։

Թուրքիան մտադիր է հունիսին վերսկսել միջազգային թռիչքները դեպի 40 երկրներ, որոնցից 15-ի հետ արդեն իսկ համապատասխան պայմանագրեր կնքվել են։ Դրանց թվում են՝ Գերմանիան, Շվեյցարիան, Հարավային Կորեան և Քաթարը։ Ներքին չվերթները սովորական ժամանակացույցի են վերադարձել հունիսի 1-ից։

Փոխանցում է BBC-ն։